«Սելթիկի» հարձակվող Բեն Դոակը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կմիանա «Լիվերպուլին»: Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ 16-ամյա խաղացողը նոր թիմի հետ պայմանագիր կկնքի մինչեւ 2025 թվականը։
Դոակը շոտլանդական ակումբի առաջին թիմի կազմում երկու խաղում աչքի է ընկել երկու վաստակած դեղին քարտով։ Դոակը նաև ինը հանդիպում է անցկացրել Շոտլանդիայի Մ17 տարեկանների կազմում՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» համաձայնել է «Ֆուլհեմից» ձեռք բերել 19-ամյա կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոյին։