«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Ֆուլհեմի» ֆուտբոլիստ Ֆաբիո Կարվալյոյի հետ: Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել։ Այդ մասին գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ խաղացողին կառաջարկվի պայմանագիր՝ հաշվարկված մինչև 2027 թվականը։ «Լիվերպուլը» լոնդոնյան ակումբին կվճարի 5 միլիոն եվրո փոխհատուցում, ինչպես նաև 2,7 միլիոն եվրո տարբեր բոնուսների տեսքով՝ ներառյալ հետագա վաճառքից փոխհատուցումը։
Ընթացիկ մրցաշրջանում Կարվալյուն Չեմպիոնշիփում անցկացրել է 27 խաղ, որոնցում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Կարվալյուի պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
























































