«Էվերթոնի» 14-ամյա երկրպագուի մայրը քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին, որը խաղից հետո նրա որդու հեռախոսը կոտրելուց հետո հրապարակում էր արել սոցցանցերի իր էջերում։
«Նրա ներողությունը, ավելի ճիշտ դրա բացակայությունը, ինձ էլ ավելի է բարկացրել։ Ես մտածեցի․ «Որքան կոպիտ է բոլորին ասելը, թե ներողություն ես խնդրել, երբ նման բան չի եղել»։ Լավ, դու ինչ-որ բան ես հրապարակել սոցցանցերում, բաց պիտի ներողություն խնդրեիր իմ որդուց։
Ռոնալդուն մի քանի ժամ ուներ ամեն ինչ ծանրութեթև անելու համար։ Նա պիտի իմանար մեր կոնտակտային տվյալները, ամեն ինչ անձամբ լուծեր, հետո հաղորդեր, որ խոսել է մեզ հետ, ինչ-որ հայտարարություն աներ։ Այդ ժամանակ գոհ կլինեի։
Այդ պահին Ռոնալդուն գիտեր, որ կողքին երեխաներ են։ Նա խաղից առաջ սեղմեց նրանց ձեռքը, իսկ հետդարձի ճանապարհին ամեն ինչ հակառակն էր պարտության պատճառով։ Բայց դա խաղ է, այնպես չէ՞։ Չի կարելի միշտ հաղթել։
Եթե ինչ-որ մեկը նման բան աներ փողոցում, նրան կբռնեին, կհարցաքննեին։ Ռոնալդուն ինքն էլ հայր է, ու եթե նա հասարակ մարդ լիներ, որը երեխային խաղի է տարել, նման միջադեպից հետո ինքն էլ ցնցված ու բարկացած կլիներ։
Նա արել է իր հայտարարությունը։ Ես ցնցված էի, որ ՄՅՈՒ-ն ոչինչ չհրապարակեց ակումբի հետ կապվելու հնարավորության վերաբերյալ։ Դրա փոխարեն Ռոնալդուն գրեց թիմի խաղին գնալու հնարավորության մասին։
Իմ կարծիքով՝ դա շատ կոպիտ վերաբերմունք Է։ Մեր՝ «Էվերթոնի» երկրպագուների ինչի՞ն է պետք ՄՅՈՒ-ի խաղին գնալը։ Նա նույնիսկ գրել էր «այդ երկրպագուն»։ Նա չէր ընդգծել՝ որ ակումբի երկրպագուն։ Սա շատ, շատ թույլ ներողություն է՝ իմ կարծիքով»,- երեխայի մոր՝ Սառա Քելիի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։