«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ 32-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղը (2-2):
«Այսպիսի խաղը լավ գովազդ է ԱՊԼ-ի համար, այն հաջողվեց։ Երկու թիմն էլ փորձում էր հաղթել։ Ցավոք, զգացողություն է, որ մենք նրանց ողջ ենք թողել։
Բայց, լսեք, «Լիվերպուլի» խաղը դիտելը հաճույք է։ Գիտեմ, թե որքան վտանգավոր է նրանց հարձակման գիծը, որքան դժվար է նրանց դեմ խաղալը, բայց կարծում եմ, որ մենք շատ-շատ-շատ լավ հանդես եկանք։ Ես անհավանական ձևով հպարտանում եմ իմ թիմով։
Երկու թիմն էլ գիտի, որ 7 խաղ է մնացել, պետք է բոլորը հաղթել, հակառակ դեպքում ամեն ինչ կավարտվի։ Եվ մենք պատրաստվում ենք պայքարել տիտղոսի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Football Daily-ն։