«Չելսիի» ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչն ուզում է ձեռք բերել իսպանական «Վալենսիան»։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ իսպանական ակումբի ներկայիս սեփականատեր Պիտեր Լիմն ուզում է վաճառել ակումբն ու մատ ժամանակներս էլ կարող է արդեն հայտարարել դրա վաճառքի մասին։
Նշվում է, որ Աբրամովիչն ուզում է գնել «Վալենսիան» «Չելսին» վաճառելուց հետո։
Հիշեցնենք՝ մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ։ Ռուսաստանցի գործարարի ակտիվները, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբի հետ կապված որոշ գործառույթներ (տոմսերի վաճառք, նոր տրանսֆերներ), արգելափակվել են։