«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել այս մրցաշրջանում իր թիմի պլանների մասին։
«Կցանկանայի, որ այս մրցաշրջանում մենք նվաճեինք բոլոր 4 տիտղոսները։ Մեզ դեռ երբեք դա չի հաջողվել, բայց այս մրցաշրջանում մոտ ենք այդ նվաճմանը, քանի որ գերազանց մարզավիճակում ենք։
ԱՊԼ-ում տասը անընդմեջ հաղթանակ ունենք, և, հուսով եմ, որ կկարողանանք չեմպիոնության համար պայքարում հաղթել «Մանչեսթեր Սիթիին»։
Պետք է վայելել պահն ու փորձել հաղթել ամեն ինչ»,- Սալահի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։