«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին հնչող քննադատությունների մասին։ Ֆրանսիացին նշում է, որ պորտուգալացին պետք է մնա անգլիական ակումբում։
«Ես զարմացած եմ Ռունիի խոսքերից, ես նրան չեմ հասկանում: Սխալ է քննադատել միայն Կրիշտիանուին և պահանջել, որ նա հեռանա ակումբից։ Ինչու՞ թիմ չկառուցել Ռոնալդուի շուրջ: Նրա կողքին երիտասարդներն առաջընթաց են գրանցում։ Եթե նրանք դա չեն ընդունում ու չեն զարգանում, ապա խնդիրը նրանց մեջ է։
Չեմ կարող համաձայնվել Ռունիի հետ. Ռոնը զոհաբերում է իրեն և, չնայած քննադատությանը, լավ է հանդես գալիս։ Ամբողջ թիմը լավ տեսք չունի, և ես չեմ ցանկանում Կրիշտիանուին տեսնել որպես քննադատության գլխավոր օբյեկտ»,- մեջբերում է Սահային Abola-ն։
Ավելի վաղ Ուեյն Ռունին ասել էր, որ Ռոնալդուն «նույն խաղացողը չէ, ինչ նախորդ տարիներին»։ Ռոնին պատասխանել է՝ Ռունիին և Կարագերին անվանելով «երկու նախանձ մարդիկ»։