ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսի: Սա պարզ դարձավ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի խաղում պարտվեց «Էվերթոնին» (0-1)։
Ռալֆ Ռանգնիկի սաները կորցրեցին չեմպիոնության մաթեմատիկական շանսերը՝ առաջնության ավարտից 7 տուր առաջ առաջին տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» հետ միավորների տարբերությունը հասցնելով 22-ի։ «Էվերթոնը» վաստակել է 28 միավոր և գտնվում է 17-րդ տեղում։
Ռոնալդուն 2006 թվականից ակումբային տիտղոսներ է նվաճում։ Այդ ժամանակ պորտուգալացին ՄՅՈՒ-ի կազմում առաջին անգամ դարձել է Անգլիայի լիգայի Գավաթակիր։