«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի թեկնածու Էրիկ Տեն Հագը ակումբի ղեկավարությանն է ներկայացրել իր պայմանները, որոնց կատարվելու դեպքում կգլխավորի այն։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացին ցանկանում է ամբողջությամբ մասնակցել ակումբի տրանսֆերային քաղաքականությանը, ինչպես նաև պայմանագրերի երկարաձգման հետ կապված աշխատանքներին։
Ըստ աղբյուրի՝ 52-ամյա մասնագետի համար սրանք գլխավոր նախապայմաններն են հանդիսանում։ Այն ֆուտբոլիստները, որոնք հանդես կգան «կարմիր սատանաների» կազմում, պետք է լիովին համապատասխանեն մարզչի ֆուտբոլային փիլիսոփայությանը։