«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր չէ հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Այս մասին հայտնում է TNT Sports Brazil-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Գվարդիոլան մտադիր չէ աշխատել Բրազիլիայի հավաքականի հետ: Ավելին, բրազիլական ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ կապ չի հաստատել Խոսեպի հետ՝ համագործակցության շուրջ, ինչի մասին ավելի վաղ գրում էին իսպանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Գվարդիոլային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում իդեալական թեկնածու է համարում: Խոսեպը կարող է ազգային թիմը գլխավորել ԱԱ-2022-ի ավարտից հետո, երբ Տիտեն հեռանա:
Հաղորդվում էր, որ իսպանացի մասնագետին մինչև ԱԱ-2026-ը ներառյալ պայմանագիր են առաջարկել: Նրա աշխատավարձը կարող է կազմել 12 մլն եվրո:
























































