Վինգեր Ուսման Դեմբելեն հերթական անգամ մերժել է «Չելսիի» առաջարկը։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեմբելեն հրաժարվել էր «Չելսի» տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մրցաշրջանի ավարտին Ուսմանը կդառնա ազատ գործակալ։ Ըստ լուրերի՝ նա կարող է մնալ «Բարսելոնայում»։