Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի օգնական Գրիգորի Բաբայանը մեկնաբանել է Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին տեղեկությունը, հայտնում է Чемпионат-ը։
«Ես գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ մինչև մայիսի վերջ, իմ բոլոր մտքերն այժմ կապված են ԲԿՄԱ-ի հետ»,- ասել է Բաբայանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 42-ամյա մասնագետ Գրիգորի Բաբայանը Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ ունի: Այժմ Բաբայանը ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկու օգնականն է։ Բաբայանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա մայիսի վերջին։
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի երկարաձգի պայմանագիրը Անդրեյ Կարպովիչի հետ, ով թիմը գլխավորել է Մոլդովայի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի խաղում, որի արդյունքներով պահպանել է իր տեղը C դիվիզիոնում։