Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մոտ է «Միլան» տեղափոխվելու, հաղորդում է Sky Italia-ն:
25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Իտալիայի առաջնություն, որտեղ իրեն հարմարավետ է զգում:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 20 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ արգենտինացուն իր կազմում է ուզում տեսնել նաև «Յուվենտուսը»:
Հավելենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Լեանդրոն անցկացրել է 17 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: