Լողի Հայաստանի հավաքականն ավարտել է Ծաղկաձորում անցկացված ուսումնամարզական հավաքը:
Հավաքի ընթացքում մարզվել են նաև Սանկտ Պետերբուրգի` 47 և Ուզբեկստանի ինը լողորդներ:
Ապրիլի սկզբին կկայանա Հայաստանի առաջնությունը: Լավագույններով կհամալրվի հավաքականը, որը կնախապատրաստվի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: