Հոկեյի Ազգային լիգայում տեղի ունեցավ հերթական խաղային օրը։
Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Կոլորադոն» օվերթայմում 2-3 հաշվով զիջեց «Մինեսոտային»։ Հյուրերի կազմում աչքի ընկան Նազեմ Կադրին և Միկկո Ռանտանենը։ «Մինեսոտայի» գոլերը խփեցին Կիրիլ Կապրիզովը, Ռայան Հարթմանը և Կևին Ֆիալան։
Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Ֆլորիդան» մրցակցի հարկի տակ 2-5 հաշվով պարտվեց «Տորոնտոյին»։ Հյուրերի գոլերը խփեցին Բրենդան Մոնտուրը և Ռայան Լոմբերգը։ Տանտերերի կազմում աչքի ընկան Մորգան Ռեյլին, Ջոն Տավարեսը, որը դարձավ դուբլի հեղինակ, Իլյա Միխեևը և Օսթոն Մեթյուսը։
Մնացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
«Ռեյնջերս» — «Բաֆալո» 5-4 օվերթայմ
«Փիթսբուրգ» — «Դետրոյթ» 11-2
«Նեշվիլ» — «Ֆիլադելֆիա» 5-4
«Նյու Ջերսի» — «Մոնրեալ» 3-2 բուլիտներ
«Վիննիպեգ» — «Արիզոնա» 2-1 օվերթայմ