Մոնպելյեում ընթացող գեղասահքի Աշխարհի առաջնությունում ավարտվեց տղամարդկանց կարճ ծրագիրը։
Լավագույն եռյակը եզրափակել են ճապոնացի մարզիկները։
Առաջին տեղը 109,63 միավորով զբաղեցրել է Սեմա Ունոն։ Երկրորդ տեղում է Յումո Կագիյաման՝ 105,69, երրորդը՝ Կազուկի Տոմոնոն՝ 101,12։
Մարտի 26-ին գեղասահորդները հանդես կգան իրենց ազատ ծրագրերով։