Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Այաքսը» սեփական հարկի տակ ընդունել է «Բենֆիկային» և նվազագույն հաշվով պարտություն կրելով՝ լքելով եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարը։
Պորտուգալական թիմը 79-րդ րոպեին հեղինակած միակ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության է հասել (ընդհանուր հաշիվը՝ 3-2) և դուրս եկել ՉԼ քառորդ եզրափակիչ։ «Բենֆիկային» հաղթանակ է պարգևել Դարվին Նունյեսի խփած գոլը։
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Այսօր ավելի վաղ ՉԼ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև «Ատլետիկոն»՝ պայքարից դուրս թողնելով «Մանչեսթեր Յունայթեդին»։
Վաղը՝ մարտի 16-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մյուս երկու հանդիպումները։ «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Վիլյառեալին», իսկ «Լիլլը»՝ «Չելսիին»։ Երկու խաղերի մեկնարկն էլ 00։00-ին է։
























































