«Կայրաթի» դիտորդական խորհրդի նախագահ Կայրաթ Բորանբաևը ձերբակալվել է Ալմաթիում։ Այս մասին հաղորդում է KazTAG-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Բորանբաևը ձերբակալվել է ֆինանսական մոնիթորինգի գործակալության աշխատակիցների կողմից։ Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում, առաջիկա օրերին կկայանան նրա մասնակցությամբ հետաքննական գործընթացները։
Forbes ամսագիրն իր՝ Ղազախստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում նախորդ տարի Բորանբաևի կարողությունը գնահատել էր 590 մլն դոլար։
Բորանբաևը Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բարեկամն է։ Նրա դուստր Ալիման ամուսնացած է եղել Նազարբաևի թոռան՝ Այսուլթանի հետ։