«Ռեալի» ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեման և Ֆերլան Մենդին կարող են չմասնակցել իսպանական Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստների մոտ մկանային խնդիրներ են հայտնաբերվել։ Բենզեման աշխատում է ֆիզիոթերապևտի հետ և վաղը՝ մարտի 16-ին, ՄՌՏ հետազոտության կենթարկվի։ Մենդին, որն ազարտվել է այսօրվա մարզումից, ևս բուժզննում կանցնի։ Անալիզների պատասխաններից հետո մարզչական շտաբը որոշում կկայացնի՝ արդյոք Բենզեման և Մենդին կմասնակցե՞ն առաջիկա խաղին, թե՞ ոչ։
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Ռեալ»- «Բարսելոնա» խաղը կկայանա մարտի 20-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի 00։00-ին։
























































