Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել ՈՒԵՖԱ-ի՝ ռուսական ֆուտբոլային թիմերի մասնակցությունն իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին արգելելու վերաբերյալ որոշումը։
Այս մասին հայտնում է AP-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, CAS-ի այս ժամանակավոր որոշումը չի տարածվի աշխարհի առաջնության վրա։
Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և Ռուսաստանի հավաքականին զրկել էին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Մինչ այդ Ռուսաստանի հետ ԱԱ-ի անցումային խաղեր անցկացնելուց հրաժարվել էին Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի հավաքականները։ Ռուսաստանի հետ հրաժարվել էին խաղալ նաև Ալբանիան, Իռլանդիան, Շվեյցարիան և Անգլիան;
ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի այս որոշումը Ռուսաստանի ֆուտբոլային միությունը բողոքարկել էր CAS-ում։
























































