Ալեքսանդր Մոստովոյը չի հասկանում, թե ինչու է Ռուսաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացնում, եթե մրցակիցներ չունի։
«Կրկնակի զգացողություն՝ ազգային հավաքականի մարզահավաքի վերաբերյալ։ Դրանում ոչ մի վատ բան չկա, բայց մյուս կողմից էլ՝ իմաստը ո՞րն է։
Հիմա կհավաքվեն, կխաղան երիտասարդական հավաքականի հետ, կմարզվեն։ Կրկին ոչ մի վատ բան, բայց նաև՝ ոչ մի լավ բան:
Ինչ վերաբերում է թիմը համախմբելուն, ապա անհեթեթություններ պետք չէ ասել։ Հարկավոր էր թիմը համախմբել Խորվաթիայի դեմ խաղում»,- մեջբերում է Մոստովոյին rsport.ria-ն: