Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ից հետո առաջին անգամ հրավիրվել է Դանիայի հավաքական։
Կիսապաշտպանն ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր ընկերական խաղերին կմասնակցեն Նիդեռլանդների ու Սերբիայի հավաքականների դեմ։ Հանդիպումները կկայանան մարտի 26-ին և 29-ին։