Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, լուրերն այն մասին, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ՝ որդու հնարավոր վերադարձի հետ կապված, չեն համապատասխանում իրականությանը:
Օգոստոսի 8-ից արգենտինացու ընտանիքի և «Բարսելոնայի» ղեկավարների միջև կապ չի եղել: Նույնիսկ, չնայած այն հանգամանքին, որ փարիզյան ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից, Լիոնելը չի մտածում հեռանալու մասին և մտադիր է ավարտել իր երկամյա պայմանագիրը Ֆրանսիայում։
Ավելին, Մեսսին բավականին սառը հարաբերություններ ունի «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։
Նրանք չեն շփվել խաղացողի հեռանալուց հետո։ Թեև ֆուտբոլիստն ինքը ջերմ հարաբերություններ ունի նախկին ակումբի այլ ներկայացուցիչների հետ և հաճախ է թռչում Կատալոնիա, որտեղ ծրագրում է ապրել կարիերայի ավարտից հետո։
























































