«Ալ-Ահլի»-ի դարպասապահ Զիադ Էհաբը մահացել է՝ ընկնելով իր տան պատշգամբից, հայտնում է Kingfut-ը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի առավոտյան։
Զիադ Էհաբը ստացած վնասվածքներից մահացել է դեպքի վայրում։
Նա եգիպտական ակումբի գլխավոր տաղանդն էր։ Ակումբը ցավակցություն է հայտնել դարպասապահի ընտանիքին։
Նա 19 տարեկան էր։
























































