Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը բավականին լուրջ նպատակներ ունի՝ կապված ամառային տրանսֆերային պատուհանի հետ։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ակումբի ղեկավարներին խնդրել է ձեռք բերել երկու հարձակվող, մեկական կիսապաշտպան, եզրային վինգեր, ձախլիկ կենտրոնական պաշտպան և աջ պաշտպան։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 48 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ մեկ միավորով գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդին»։
























































