«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Աշոտ Ադամյանը նկարահանվել է երգչուհի Մերի Քոչարյանի «Իմ սիրտ» տեսահոլովակում:
Նշենք` Մերին Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Քոչարյանի դուստրն է:
Աշոտ Ադամյանը 2018 թվականից է հանդես գալիս «Գանձասար-Կապանում»: Այս ընթացքում Հայաստանի առաջնության 26 հանդիպման է մասնակցել` դառնալով 2 գոլի հեղինակ:
Նշենք` Մերիի եղբայրը` 20-ամյա Աշոտ Քոչարյանը, ևս ֆուտբոլիստ է ու վերջերս համալրել է «Գանձասար-Կապանի» կազմը. ավելի վաղ տեսանյութ էինք հրապարակել, թե ինչպես է Աշոտ Քոչարյանը երգում թիմակիցների համար: