Չխախտելով «Գանձասար-Կապանի» սովորույթները` ակումբի նորեկ Աշոտ Քոչարյանը ուսումնամարզական հավաքի ընթացքում երգ է երգել:
Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը ու տեսանյութ ներկայացնում, որը կարող եք տեսնել այստեղ:
Նշենք` 20-ամյա Աշոտ Քոչարյանը Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Քոչարյանի որդին է, կապանյան թիմ է տեղափոխվել Երևանի «Փյունիկից»:
Վերջերս թիմակիցների համար երգել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Կայրաթի» նորեկ Կամո Հովհաննիսյանը: