Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, որը հրապարակվել է հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին։ Նրա ակտիվները սառեցված են։
«Չելսին» հատուկ թույլտվություն է ստացել ֆուտբոլի հետ կապված գործունեությունը շարունակելու համար։
Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ցանկանում է լոնդոնյան ակումբի համար ստանալ մոտ 4,8 միլիարդ եվրո։
Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել է, որ գործարար Ռոման Աբրամովիչը դիտարկում է ռուսական ֆուտբոլում ներդրումներ կատարելու հնարավորությունը։
























































