Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել է, որ գործարար Ռոման Աբրամովիչը դիտարկում է ռուսական ֆուտբոլում ներդրումներ կատարելու հնարավորությունը։
Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ցանկանում է լոնդոնյան ակումբի համար ստանալ մոտ 4,8 միլիարդ եվրո։
«Ասում են, որ նրա հայացքը ռուսական ֆուտբոլի կողմն է։ Կոնկրետ ո՞ր ակումբը: Խոսակցություններ կան, բայց կա նաև փաստաբանական գաղտնիք»,- ասել է Դոբրովինսկին Match TV-ի եթերում։
Լոնդոնյան ակումբը գրեթե 19 տարի առաջ Աբրամովիչի կողմից ձեռք բերելուց հետո նվաճել է 21-րդ տիտղոս:
























































