ԱՊԼ-ն հայտարարել է խաղերի հեռարձակումը Ռուսաստանում դադարեցնելու մասին։ Պրեմիեր լիգան ու ակումբները միաձայն համաձայնել են դադարեցնել Okko ծառայության հետ պայմանագիրը, որը նախատեսված էր 3 տարով։
Բացի դրանից, ԱՊԼ-ն հաղորդել է, որ միլիոն ֆունտ կնվիրաբերի՝ ի աջակցություն Ուկրաինայի ժողովրդի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանում առաջնության խաղերի հեռարձակումից ԱՊԼ-ն տարեկան մոտ 6 մլն ֆունտ է ստանում։
Ռուսաստանում չի ցուցադրվի նաև Անգլիայի Գավաթը։
























































