Գոլֆի միջազգային ֆեդերացիան (IGF) հայտարարել է ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերում կասեցնելու մասին։
Ավելի վաղ ՄՕԿ-ը խորհուրդ էր տվել միջազգային սպորտային ֆեդերացիաներին թույլ չտալ ռուսներին և բելառուսներին մասնակցել մրցաշարերին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության պատճառով։ «Մենք ուշադիր հետևելու ենք իրավիճակին և կարող ենք փոխել մեր որոշումը՝ կապված ապագա իրադարձությունների հետ», — ասվում է IGF-ի հայտարարության մեջ: