Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պեկինի խաղերից ռուս պարալիմպիկ մարզիկներին հեռացնելու մասին։
«Իրավիճակն, իհարկե, հրեշավոր է։ Սա ամոթ և խայտառակություն է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (IPC) համար. Այլ կերպ չեմ կարող ասել։
Երեկ կայացվեց մեկ որոշում (սկզբում IPC-ն թույլ էր տվել ռուսներին պարալիմպիկ խաղերին մասնակցել չեզոք կարգավիճակով), այսօր այս որոշումը փոխվել է, ուստի, իհարկե, մենք խստորեն դատապարտում ենք Միջազգային պարալիմպիկ կոմիտեին դրա համար», հայտարարել է Պեսկովը։