Ռուս պարալիմպիկ մարզիկները չեն կարողանա մասնակցել Պեկինում (Չինաստան) պարալիմպիկ խաղերին։ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն հայտարարել է, որ փոխել է իր որոշումը՝ կապված ռուսների և Բելառուսի ներկայացուցիչների հետ։ Նրանց թույլ չեն տա մասնակցել մրցաշարին։
IPC-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ շատ ազգային կոմիտեներ, թիմեր և մարզիկներ հրաժարվել են մրցել ռուսների և բելառուսների հետ։
Հաղորդվում է նաև, որ օլիմպիական ավանում լարված իրավիճակ է սկսվել։ Այս ամենը հաշվի առնելով՝ IPC-ն որոշել է հեռացնել ռուսներին ու բելառուսներին։
Երեկ կազմակերպությունը որոշել էր նրանց թույլ տալ չեզոք կարգավիճակով մասնակցել մրցաշարին, սակայն այժմ Ռուսաստանի և Բելառուսի պարալիմպիկ մարզիկները չեն կարողանա մասնակցել մրցաշարին։