Օլիմպիական չեմպիոն Կամիլա Վալիևան, ով Պեկինի խաղերի ոսկե մեդալ նվաճեց գեղասահքի թիմային մրցումներում, դարձավ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Այս մասին հայտնում է ՌԴ սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նման կոչման են արժանացել նաև բիաթլոնիստներ Էդուարդ Լատիպովը, Ուլյանա Նիգմատուլինան և Քրիստինա Ռեզցովան։
Սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ են շնորհվել նաև գեղասահորդ Մարկ Կոնդրատյուկին, դահուկորդներ Դանիլա Սադրեևին, Եվգենի Կլիմովին, Իրմա Մախինային և Իրինա Ավվակումովային և ֆրիսթայլի ներկայացուցիչի Անաստասիա Սմիրնովային։