Մեկնարկել է ֆրանսիական Լիգա 1-ի 23-րդ տուրը:
«Մոնակոն» նվազագույն հաշվով հաղթել է «Անժեին»: Մորենոյի գլխավորած թիմի միակ գոլը խփել է Ստեֆան Յովետիչը: Լիգա 1-ի վերջին 3 խաղերում «Մոնակոն» պարտվել էր: Այս հաղթանակից հետո թիմը բարձրանում է 9-րդ հորիզոնական:
«Լիլն» էլ Լոիկ Ռեմիի միակ գոլի շնորհիվ հաղթել է «Ռենին»: