Ռուս և բելառուս խաղացողներին ժամանակավորապես զրկել են սեղանի թենիսի միջազգային մրցաշարերին մասնակցելուց։
Այս մասին հայտնում է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITTF) մամուլի ծառայությունը։
Փետրվարի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն խորհուրդ է տվել միջազգային սպորտային ֆեդերացիաներին արգելել ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումների՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։