Բիաթլոնի միջազգային միությունը (IBU) հայտարարել է ռուս և բելառուս մարզիկներին իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերից հեռացնելու մասին։
Մարտի 17-ին կքննարկվի Ռուսաստանի Բիաթլոնի միության անդամակցությունը կասեցնելու հարցը։
Նույնը վերաբերում է նաև Բելառուսի Բիաթլոնի ֆեդերացիային։
«Կոլեգիան այս որոշումն անհրաժեշտ է համարում Ուկրաինային և օլիմպիական համայնքին համերաշխություն հայտնելու, ինչպես նաև IBU-ի մրցումների ամբողջականությունը և դրանց մասնակիցների անվտանգությունը մարզական և ոչ մարզական միջոցառումներում պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։