«Այսօր Գևորգ Լոռեցյանի գործով վերջին վկայի հարցաքննությունը ընդհատվեց, քանի որ դատախազի գործողությունների դեմ պաշտպանական կողմի առարկությանը հաջորդեց դատավորի ինքնազգացողության վատացումը»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Լևոն Սահակյանը:
Արդյունքում` նիստն անսպասելի հետաձգվել է շուրջ 2 ամսով. «Չի ավարտվել վկայի հարցաքննությունը ու չի քննվել մեր կողմից ներկայացված գրավի միջնորդությունը»: