Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) թույլ է տվել ռուս մարզիկներին հանդես գալ չեզոք կարգավիճակով իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։
Նույն որոշումն է կայացվել Բելառուսի հավաքականի նկատմամբ։ Ենթադրվում է, որ թիմերը չեն կարողանա ելույթ ունենալ ազգային դրոշի ներքո, և երկու երկրների օրհներգերը չեն հնչի։
FINA-ն հայտնում է, որ անհրաժեշտության դեպքում կհայտարարի հետագա որոշումների մասին:
Ավելի վաղ FINA-ն չեղարկել էր Ռուսաստանում կայանալիք պատանեկան աշխարհի առաջնությունը, որը պետք է կայանար այս ամառ։