Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը չի կարողացել դուրս գալ Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում ընթացող ATP 500 մրցաշարի եզրափակիչ։
1/2 եզրափակիչում Մեդվեդևը, ով փետրվարի 28-ին կդառնա աշխարհի առաջին ռակետ, անընդմեջ սեթերում պարտվեց «Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալին։
2 ժամ 1 րոպե տ7ած հանդիպումն ավարտվել է 6։3, 6։3 հաշվով՝ հօգուտ իսպանացու։
Մեքսիկայի բաց առաջնության եզրափակիչում 35-ամյա Նադալը կհանդիպի բրիտանացի թենիսիստ Քեմերոն Նորիի հետ։