Դիմիտար Բերբատովը կարծում է, որ Անտոնիո Կոնտեն «Տոտենհեմից» դժգոհ լինելու պատճառ ունի։
«Եթե դու երկրպագես «Տոտենհեմին», ապա կարող ես խելագարվել: Կոնտեն կրքոտ իտալացի է, նա չի թաքցնի իր էմոցիաները և չի ձևացնի, թե երջանիկ է։ Նա սովոր է հաղթել և մնում է ամենահավակնոտ մարզիչներից մեկը։
Միևնույն ժամանակ, նա պետք է խոսի Լևիի հետ և տեսնի, թե արդյոք խնդիրները կարող են լուծվել, և ոչ թե ամեն ինչ հրապարակային ցուցադրի: Ինձ չի զարմացնում Կոնտեի արձագանքը թիմի պարտություններին: Կոնտեն պատրաստ էր հեռանալ «Չելսիից» և «Ինտերից», երբ նրան չտրվեց այն, ինչ նա ուզում էր։
Եվ նա պայմանագիրը ստորագրելուց առաջ «Տոտենհեմին» հասկացրեց, որ ուժեղացում է անհրաժեշտ: Եթե ձմռանը ակումբը չի կարողանում համապատասխան խաղացողների հետ պայմանագիր կնքել, ապա մարզիչը կարող է երջանիկ չլինել»,- ասել է լոնդոնյան ակումբի նախկին հարձակվողը Betfair-ին տված հարցազրույցում:
























































