Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովաբանել է թիմի հարձակվող Ջեյմի Վարդիին, տեղեկացնում է Mirror-ը:
«Վարդին իսկական «գազան» է: Նա կարողանում է գոլային պահեր ստեղծել նույնիսկ անհուսալի իրավիճակներում:
Ես հարգում եմ Քեյնին, բայց երբեք նրան չէի փոխի Ջեյմիի հետ: Վարդին ավելի արագաշարժ է և կարողանում է ցայտնոտի մեջ գցել պաշտպաններին:
Մեր բախտը բերել է, որ Վարդին մեզ հետ է»,- ասել է Ռոջերսը: