ԱՊԼ 15-րդ տուրում «Լեսթերը» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդը։ Տանտերերի կազմում հաշիվը 31-րդ րոպեին հավասարեցրեց Բարնեսը։ Թիմերը գնացին ընդմիջման խփած մեկական գնդակներով։
Երկրորդ կեսում կրկնվեց նույն սցենարը։ Նախ, 79-րդ րոպեին Կավանիի փոխանցումից հետո մանչեսթերցիներին առաջ մղեց Ֆերնանդեսը, ապա հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Ջեյմի Վարդին հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
ՄՅՈՒ-ն 27 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Լեսթերը» 28 միավորով՝ 2-րդ։