«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ռահիմ Ստերլինգի հետ։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հավանություն է տվել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այժմ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը բանակցություններ կսկսի Ստերլինգի գործակալի հետ նոր համաձայնագրի շուրջ։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: