«Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում կիսվել է իր կարծիքով «Վոյեվոդինայի» հետ ոչ-ոքիի (0-0) վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է ուսումնամարզական հավաքի առաջին հանդիպմանը, ապա արդյունքը շատ լավ է: Այս խաղում ես տեսա այն, ինչի վրա դեռ պետք է աշխատենք: Հետևաբար, մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, կան սխալներ, որոնց վրա պետք է աշխատել, որոնք պետք է շտկել, որպեսզի հետագայում խուսափենք այդ սխալներից։
Երեքշաբթի օրը ՝ փետրվարի 4-ին, կլինի միայն մեկ մարզում: Հաջորդ հանդիպումը՝ փետրվարի 5-ին, մեկնարկային կազում կլինեն այն խաղացողները, ովքեր չխաղացին առաջին խաղում մեկնարկային կազմում: Ցանկանում եմ, որ բոլոր խաղացողները ուսումնամարզական հավաքի ընթացքում ունենան խաղային պրակտիկա: Որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա ցույց տալ, թե ինչի է նա ընդունակ», — ասել է Մելիքյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: