Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ներառված չէ «Սպարտակի» ծրագրերում, Metaratings-ին հայտնել է ակումբին մոտ կանգնած աղբյուրը։
33-ամյա Մխիթարյանը չի համապատասխանում «Սպարտակի» տրանսֆերային ռազմավարությանը՝ տարիքի և անձնական մեծ պայմանագրի պատճառով։ Բացի այդ, կիսապաշտպանի համար դժվար կլինի տեղ գտնել 3-5-2 դասավորության մեջ, որը կարմիր-սպիտակների նոր գլխավոր մարզիչ Պաոլո Վանոլին նախատեսում է օգտագործել որպես հիմնական։
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել, որ մոսկովյան ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ՝ 2022 թվականի ամռանը հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Մխիթարյանի` «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը հայտնվել էին 2021 թվականի ամռանը։ «Կարմիր-սպիտակների» մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Զելենովն ավելի ուշ հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ ակումբը հետաքրքրված չէ խաղացողով։