«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ կցանկանար վերադառնալ կատալոնական ակումբ։ Հիմա նա հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»։
«Կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա»։ Ինձ մինչև հիմա շատ է դուր գալիս ֆուտբոլ խաղալն ու դրա մասին մտածելը։ Դա այն է, ինչ ինձ ոգեշնչում է ամենից շատ։
Ինձ հաճախ եմ բռնացնում այն մտքի վրա, որ ուզում եմ մարզիչ կամ սպորտային տնօրեն դառնալ։ Ուզում եմ ապագաս նույնպես կապել ֆուտբոլի հետ»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում Loxpex-ը։
Ինյեստան 2018-ից հանդես է գալիս «Վիսել Կոբեում», ուր տեղափոխվել էր ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ նա իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել էր «Բարսելոնայում»։
























































