«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարող է տեղափոխվել իտալական գրանդ։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Ինտերը»։ Ըստ աղբյուրի՝ «Ինտերը» Մալինովսկու ծառայություններով հետաքրքրված է եղել դեռևս այն ժամանակ, երբ «ներաձուրիների» գլխավոր մարզիչն է եղել Անտոնիո Կոնտեն։
«Միլանը» ևս փորջել է իրականացնել Մալինովսկու տրանսֆերը, որպեսզի վերջինս փոխարինի ակումբից հեռացած Հաքան Չալհանօղլուին, սակայն բերգամոյականները նախորդ առաջարկը մերժել են։
























































