Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պետեր Կրաուչը նշել է Չեմպիոնների լիգայի իր ֆավորիտներին.
«Անգլիական ֆուտբոլի համար շատ հետաքրքիր ժամանակ ենք ապրում: Հիմա ԱՊԼ-ն գերիշխում է Եվրոպայում: 3 տարվա ընթացքում Չեմպիոնների լիգայի երկու անգլիական եզրափակիչն ամեն ինչի մասին խոսում է: Այս տարի միանգամայն հնարավոր է, որ երրորդ եզրափակիչը տեղի ունենա:
ԱՊԼ-ի թիմերից բացի ՉԼ-ում հաղթանակի հասնելու ավելի լուրջ հավակնորդների չեմ տեսնում: «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» իմ ֆավորիտներն են, ինձ համար դժվար է նրանից մեկին առանձնացնելը միջազգային հարթակում:
«Չելսին», որը հաղթեց նաև աշխարհի ակումբային առաջնությունում, նույնպես իրական հնարավորություն ունի դառնալու Չեմպիոնների լիգայի հաղթող: «Մանչեսթեր Յունայթեդը» միակ ակումբն է, որի հարցում ես կասկածներ ունեմ: Բայց նրանք ևս շանսեր ունեն տիտղոսի համար պայքարելու:
«Բավարիան» իսկակական սպառնալիք է: Լևանդովսկին պահերի իրացման տեսանկյունից մահացու է: Մնացա՞ծը. «Ռեալը» ուժեղ թեկնածու է մնում, բայց հետ է մնում վերոնշյալ թիմերից: ՊՍԺ-ն ունի լավագույն ֆուտբոլիստներին, բայց արդյոք նրանք երբևէ կդառնա՞ն մեկ միասնական թիմ: Մեծ հարց է»,- Կրաուչի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: