Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Գարեթ Բեյլի մասին։
«Բեյլը երբեք անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել թիմակիցների նկատմամբ։ Նա լավ է մարզվում, պրոֆեսիոնալ է։
Գարեթը ցանկանում է ավարտել «Ռեալում» այնպես, ինչպես արժանի է, քանի որ նա օգնեց հաղթել Չեմպիոնների լիգան, նա արել է այլ կարևոր բաներ… Եվ կարծում եմ, որ «Ռեալում» լավ ավարտը օգտակար կլինի նրա կարիերայի համար», իտալացի մասնագետի խոսքերն էհաղորդում Marca-ն:
Փետրվարի 12-ին «Վիլյառեալի» դեմ խաղում ուելսցին օգոստոսից ի վեր առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ Արքայական ակումբի մեկնարկային կազմում։